Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ժամանակին էր պետք բոլոր «գոյանքներին» անխնա արմատախիլ անել

Ժամանակին էր պետք բոլոր «գոյանքներին» անխնա արմատախիլ անել
01.12.2025 | 16:49

Երբ յուրայինները կամ հաշվենկատ ու նոր «դարձի» եկածները ներվում են, դառնում «սիրելի ու հարազատ», իսկ այլք՝ ոչ յուրայինները կամ ընդդիմադիրները՝ մեղավոր, պիղծ ու թշնամի, ապա նախկինում արված հայտարարություններդ ու խուճուճ-մուճուճ խոսքերդ դառնում են սուտ, ձևական, հաշվենկատ, պատեհապաշտ ու կեղծ:

Եվ նաև, երբ մի անգամ արված «շնությունը» դառնում է սովորական երևույթ, դավաճանությունը դառնում է կարգավիճակ, ապա վերածվում քաղաքական «շնության»:

Ներվում են «բենթլիներն» ու յուրայինների պղծությունները և դառնում առօրյա մի բան:

Իսկ «բենթլիներն ու նման գոյանքները» նոր չեն, միշտ էլ եղել են, և ժամանակին էր պետք նմաններին՝ բոլոր տեսակի ու բնագավառի, անխնա արմատախիլ անել:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2717

Մեկնաբանություններ